Քիչ առաջ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին:

 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը' Էմիլ ԲԱԲԱՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ»,- նշված է հրամանագրում:

 

Հիշեցնենք, որ երեկ իր դիմումի համաձայն Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատվել էր Արմեն Դանիելյանը: