Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակիչ, 28-ամյա Արթուր Մուրադյանը, վարելով Mercedes ML 320 մակնիշի 24 ՏԼ 222 համարանիշի ավտոմեքենան, Հրաչյա Քոչար փողոցում նշված ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել մայթեզրին գտնվող յուղման կետի տաղավարին: Ինչպես վթարի վայրից հայտնոմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդ Ա. Մուրադյանը և ուղևորւհին՝ 32-ամյա Աննա Հարությունյանը:

 

Ֆոտոլրարողը հայտնում է, որ կարճ ժամանակում օպերատիվորեն վթարի վայր են ժամանել 1-03 շտապ օգնության թիվ 13 և 14 բրիգադները, որոնցից 14 բրիգադը աղջկան ծայրահեղ ծանր վիճակում շտապ տեղափոխեց հիվանդանոց, իսկ 13 բրիգադը՝ տեղում օգնություն ցուցաբերելով վարոդին, նրան նույնպես տեղափոխեց հիվանդանոց, այն դեպքում, երբ վարորդը գտնվում էր շոկի մեջ և ասում էր, որ իրեն լավ է զգում:

 

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը, ոմ հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Քննիչ Կ. Գրիգորյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ վարորդի արյան անալիզի փորձաքննություն՝ սթափության աստիճանը պարզելու համար, քանի որ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է օղու և վիսկիի կիսադատարկ շշեր:

 

Ժամանել էին նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, ոքեր յուղման կետի սեփականատիրոջը հայտնեցին, որ հնարավոր է իրենք վնասը փոխհատուցեն 1 միլիոն 8 հարյուր հազար դրամի չափով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդի հայրը աշխատում է Պաշտպանության նախարարությունում:

 

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

 

 

shamshyan.com