Հոկտեմբերի 17-ին, ժամը 10.00-ին, մի քաղաքացուց ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ անասուններն արածացնելիս, ՃՈ անշարժ պահակետի մերձակայքում, զենք է գտել:

 

Մեկնած օպերատիվ խումբը քաղաքացու կողմից մատնացույց արված տարածքից՝ քարի տակից, հայտնաբերել է 9 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-գնդացիր' պահունակով, 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ և 9 մմ տրամաչափի 3 փամփուշտ:

 

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

 

Կատարվում է հետաքննություն: