Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը  վրդովվել է ադրբեջանական կողմի այն հայտարարություններից, թե ՌԴ-ում ադրբեջանցու կողմից ռուս երիտասարդին սպանելուց հետո հակաադրբեջանական հիստերիա է սկսվել:

 

Անդրադառնալով Ադրբեջանի դեսպանի այն հայտարարություններին, թե Զեյլանովին ձերբակալել են' խախտելով նրա իրավունքները՝ նա «Twiitter»-ում տեղադրել է հայասպան Սաֆարովի' Ադրբեջան վերադառնալու ու ազգային հերոս հռչակվելու մասին պատմող տեսանյութն ու գրել. «Ես պատմե՞լ եմ վախկոտ շակալի մասին, որ սպանել էր քնած մարդուն միայն այն պատճառով, որ նրան դուր չէր եկել նրա ազգությունը»: