Ուրբաթ օրը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում` նախագահի նստավայրի հարևանությամբ գտնվող Scuderie del Quirinale պատկերասրահում բացվել է առաջին հռոմեացի կայսր Օգոստոս Օկտավիանոսի մահվան 2000-ամյակին նվիրված «Օգոստոս» գեղարվեստական ցուցահանդեսը:

 

Գայոս Հուլիոս Կեսար Օգոստոսը, մահացել էր 14թ. օգոստոսի 19-ին` չբոլորելով իր 77-րդ տարեդարձը: Բուն Օգոստոս անվանումը, որ ծագում է լատիներեն augustus (աստվածային) բառից, այնուհետ կայսերական տիտղոսի նշանակություն ստացավ:

 

Դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում Հռոմի Սենատը, ի պատիվ կայսեր, այդ անունով անվանեց օրացույցի 8-րդ ամիսը, քանի որ նրա կենդանության օրոք այդ ամիսը հատկապես երջանկաբեր էր կայսեր համար: