Հոկտեմբերի 17-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, սառը զենք կրելու կասկածանքով, «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Քաջիկ Ա.-ին, որի անձնական խուզարկությամբ ձեռքի կաշվե պայուսակից հայտնաբերվել և առգրավվել է սև գույնի մետաղյա կռփազենք:

 

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

 

Կատարվում է հետաքննություն: