Գերմանիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը երկարաձգեց պայմանագիրը թիմի հետ. տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

53-ամյա մասնագետի նոր պայմանագիրը կգործի մինչև 2016-ը:

Հավաքականի հետ նոր պայմանագիր է կնքել նաև դարպասապահների մարզիչ Անդրեաս Կեպկեն:

Նշենք, որ Գերմանիայի հավաքականը Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր է նվաճել և 28 միավորով գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը: