Հայաստանի Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանը եւ նույն բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանը կալանավորվել են:

 

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2013 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ Սահակ Հարությունյանի եւ Ալեքսանդր Խաչատրյանի կողմից նախնական համաձայնությամբ եւ շորթմամբ' ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանքի դատապարտված Բ. Բ.-ի նկատմամբ համաներում կիրառելու գործընթացը կազմակերպելու համար 400 000 ՀՀ դրամ կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքի առթիվ:

 

Նախաքննությունը շարունակվում է: