Երեկ մի քաղաքացուց ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ անասուններն արածեցնելիս, ՃՈ անշարժ պահակետի մերձակայքում, զենք է գտել:

 

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը քաղաքացու կողմից մատնացույց արված տարածքից՝ քարի տակից, հայտնաբերել է 9 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-գնդացիր' պահունակով, 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ և 9 մմ տրամաչափի 3 փամփուշտ:

 

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: