Հայաստան է ներթափանցել ևս մեկ կրոնական կազմակերպություն, որի առաջին հավաքը տեղի է ունենալու այսօր՝ «Կոնգրես» հյուրանոցում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին տեղեկացրեց «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Սևակ Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ կրոնական կազմակերպության անունը դեռևս գաղտնի է պահվում, սակայն իրենց հայտնի է, որ այն Հայաստան է եկել Ռուսաստանից:

Նա նաև տեղեկացրեց, որ կառույցը ֆինանսական մեծ հնարավորություններ ունի և այնտեղ բազմաթիվ հայտնի մարդիկ են ընդգրկված:

Սևակ Հովհաննիսյանը խոստացավ հետագայում տեղեկացնել կրոնական կազմակերպության մասին մանրամասներ: