Հոկտեմբերի 17-ին ոստիկանության ծառայողները Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 1974 թ. ծնված Վահան Դ.-ի՝ Սունդուկյան փողոցում գտնվող բնակարանում, որտեղից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի «ATMACA 2008 LIGHT» գրառմամբ գազային ատրճանակ' պահունակով, և 9 մմ տրամաչափի գազային ատրճանակի 12 փամփուշտ' առանց համապատասխան փաստաթղթերի:

 

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

 

Կատարվում է նախաքննություն: