Շիրակի մարզի Ջրաշինարարների 4-րդ փողոցի տներից մեկում 24-ամյա երիտասարդի՝ կախված վիճակում հայտնաբերվելու դեպքի առթիվ, նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից;

 

Լրատվամիջոցի ոստիկանության աղբյուրների փոխանցմամբ՝ երիտասարդը ամուսնաված է, ունի երեք երեխա: Նա չի աշխատում, ապրում էր Արթիկում՝ ծնողների հետ միասին:

 

Դեպքի օրը նա տնից դուրս է եկել եւ զգուշացրել հարազատներին, որ այլեւս չի վերադառնա: Մտերիմների պնդմամվ՝ դրան որեւէ կռիվ, վիճաբանություն չի նախորդել:

 

Ավելի վաղ  հայտնի էր դարձել, որ «Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 19-ին, ժամը 12.47-ին տեղեկատվություն է ստացել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող «Եվրո» տաքսի ծառայության մոտակայքում՝ կիսակառույց շինությունում, հայտնաբերվել է 1989 թ. ծնված Ա. Պ.-ի դին՝ կախված վիճակում:

 

Պարզվել է որ, դեպքը տեղի է ունեցել Ջրաշինարարների 4-րդ փողոցի տներից մեկում»,-գրում է կայքը: