Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի առևտրի կենտրոնում շաբաթ օրը բռնկված հրդեհից 16 մարդ է վիրավորվել. գրում է 1news.az-ը:

 

«Քարավան» անունը կրող բազմահարկ առևտրի կենտրոնում, ուր ավելի քան 1000 խանութ է տեղակայված, երեկոյան հրդեհ է բռնկվել, որի հետևանքով այրվել է 6 հազար քառ. մետր տարածք: Հրդեհի մարման համար 30 հրշեջ բրիգադ է անհրաժեշտ եղել, որոնց 4 ժամ հետո միայն հաջողվել է մարել կրակը:

 

Առևտրի կենտրոնի դիմաց հսկայական մարկդային խցանումներ էին առաջացել, քանի որ առևտրականներն ու նրանց հարազատերը փորձում էին ամեն գնով կրակից փրկել իրենց ապրանքը, ինչը խանգարում էր հրշեջների աշխատանքին:

 

Ըստ գործակալության տվյալների' 4 հոգի հրդեհից տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել, ևս 12-ը թունավորվել են ածխաթթու գազից: Նրանք բոլորն այսօրվա դրությամբ արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: