Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ. 3 հոգի՝ Եղվարդի բժշկական կենտրոն, 3 հոգի՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 

Այս պահին դեպքի վայրում աշխատում է ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ովքեր քննիչի գլխավորությամբ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների մեջ է նաև հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը...

Մանրամասները' այստեղ: