Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանին վիրահատել են: Վերջինս գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից:

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Լուրեր.com-ը, պայթել է դերասանի փայծաղը, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:

 

Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներից մեկն ավելի ուշ մահացել է: Վիրավորների մեջ է նաև հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: