Ինչպես հայտնում է Lifenews-ը, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի «Պրինց» ռեստորանային համալիրի մոտակայքում առավոտյան ժամը 4-00-ի սահմաններում ագրեսիվ տրամադրված մարդկանց 2 խումբ վեճի է բռնվել, որը վերածվել է հրաձգության: Քաշքշուկի արդյունքում վիրավորվել և հիվանդանոց է տեղափոխվել 3 մարդ' 19-ամյա Գանիկ Մաղլյանը, 23-ամյա Արարատ Սարգսյանը և 21-ամյա Արման Սարգսյանը:

 

Իրավապահների կողմից բերման են ենթարկվել Դաղստանի քաղաքացիներ 20-ամյա Ազամաթ Շամուսևն ու 21-ամյա Մագոմեդ Մալիքովը: Վերջինս հրաժարվել է ցուցմունք տալուց:

 

Նրա հետ այս պահին աշխատում են քննիչները:

 

 

Տեսանյութը դիտել այստեղ: