Այսօր Ազգային ժողովը սկսեց քառօրյա նիստերի աշխատանքները:

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցով դիմեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Փաշինյանի հարցը հնչել էր նաև նախորդ քառօրյայի ժամանակ, թե ինչ իրավունքով են ռուս սահմանապահները խախտել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի իրավունքները:

 

Փաշինյանի խոսքերով' անցած անգամ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գրություն է ստացել ռուս սահմանապահների ղեկավարից, և կարծիք կհայտնի նամակն ընթերցելուց հետո, սակայն այդպես էլ, ըստ ՀԱԿ պատգամավորի, ԱԺ նախագահի տեսակետը չհնչեց:

 

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ ինքն այդ նամակը քննարկել է խմբակցությունների հետ և կարող է տրամադրել յուրաքանչյուրին նամակը:

 

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հնչեցրեց իր նույն հարցը, ինչին ի պատասխան' Հովիկ Աբրահամյանն ասաց. «Պարոն Փաշինյան, մի բանը մի անգամ են ասում, ուզում եք նույն բանը ես ձեզ 100 անգա՞մ ասեմ: Ես ձեր մասին շատ լավ կարծիք ունեմ, որ ամեն ինչ ընկալում եք:

 

Ես այդ նամակը ընթերցել եմ, և իմ կարծիքով' օրենք չի խախտվել, դուք կծանոթանաք: Եթե կգտնեք, որ խախտվել է, մենք անպայման կքննարկենք այդ հարցը: Բավարարվա՞ծ եք: Դե դուք ընդհանրապես ե՞րբ եք բավարարվում որ»: