«Էյր Արմենիա» ավիաընկերության առաջին օդանավը՝ Բոինգ 737-ը, հոկտեմբերի 23-ին վայրէջք կկատարի «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին 168.am-ին հայտնել են  ավիաընկերությունից: Օդանավն առաջին ուղևորների փոխադրությունը կկատարի Երևան-Մոսկվա ուղղությամբ, հոկտեմբերի 27-ին: Չվերթի տոմսերն արդեն վաճառված են:

 

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ նախապես «Էյր Արմենիան» մտադիր էր բերել Airbus 320 օդանավ, սակայն դրա տեխնիկական տվյալները չէին բավարարել ընկերությանը և «Էյր Արմենիան» հրաժարվել էր այդ օդանավից: Մինչ այս բեռնափոխադրումներով զբաղվող «Էյր Արմենիա» ընկերությունը հուլիսին ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից ստացել է Հայաստանից ուղևորափոխադրումներ իրականացնելու ժամանակավոր թույլտվություն:

 

Այն թռիչքներ է իրականացնելու միայն դեպի Ռուսաստան՝ Մոսկվա, Սոչի, Կրասնոդար, Ռոստով, Սանկտ Պետերբուրգ և Սամարա քաղաքներ։