Tsayg.am-ի փոխանցմամբ' Գյումրիում բողոքի ալիք է բարձրացել: Թիվ 20 երթուղին սպասարկող տաքսիների վարորդներին արգելվել է շահագործել փոխադրամիջոցն ու սպասարկել քաղաքացիներին: Վերջիններս այլընտրանք չունենալով պայմանավորված, հոկտեմբերի 20-ին փակել են Գարեգին Նժդեհ հրապարակից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհը և պատասխանատուներից պահանջել իրենց գործունեության կասեցման հիմնավորումը: