Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հոկտեմբերի 23-ին` ժամը 08.40-ին,  ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է փորձում ինքնասպան լինել՝ նետվելով «Հաղթանակ» կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը, որը անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձվել:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է Գ. Պ.-ի (ծնվ. 1981թ.) ինքնասպանության փորձը: