Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զանգահարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և բացատրություն պահանջել նրանից ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից իր հեռախոսազանգերը գաղտնալսելու վերաբերյալ տարածված լուրերի կապակցությամբ. գրում է BBC-ն:

 

Գերմանական կառավարության մամլո խոսնակ Շտեդա Զայբերտը հայտարարել է, որ կանցլերը նման միջոցները բացարձակապես անթույլատրելի է համարում:

 

Մերկելը նշել է, որ նման գործողությունները լրջորեն կարող են վնասել ընկեր և դաշնակից պետությունների միջև վստահությանը և կոչ է արել Օբամային հստակեցնել Գերմանիայում ԱՄՆ-ի կողմից գաղտնալսվող ծրագրերի մասշտաբը:

 

Համաձայն Սպիտակ տան մամլո խոսնակի հայտարարության' Օբաման վստահեցրել է Մերկելին, որ ամերիկյան հատուկ ծառայությունները չեն գաղտնալսում և չեն էլ պատրաստվում գաղտնալսել Անգելա Մերկելի հեռախոսազրույցները: