Այսօր ԱԺ-ում ՀՀ-ի և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրի քննարկման ընթացքում ԱԳ փոխնախարար Զոհրապ Մնացակայնանին մի շարք պատգամավորներ հարցեր տվեցին, այդ թվում ՀՀԿ խմբակցությունից Հայկ Բաբուխանյանը: Նա հետաքրքրվեց, թե ինչու պիտի եվրոպացիները շվշվացնելով գան Հայաստան, առանց վիզայի (հիշեցնենք, որ ԵՄ անդամ երկրների քաղաքացիները 2013թ. հունվարի 1-ից Հայաստան կարող են գալ առանց վիզայի), իսկ հայաստանցիները պիտի վիզա ստանան՝ ԵՄ մեկնելու համար, այդ ի՞նչ անհավասարություն է: Եվ առաջարկեց, որ ԱԳՆ-ն մտածի ազգային արժանապատվության մասին ու ավելացրեց՝ «իսկ ո՞վ ասեց, որ այնտեղից միայն բարի նպատակներով են գալիս այստեղ: Քանի՞ հոգի է այնտեղից գալիս աղանդավորական խմբեր ստեղծում, քանի՞ հոգի է գալիս մեր պատկերացումները վնասող, այնպես չի, որ մենակ մեր քաղաքացիներն են, որ գնալու են իրենց վնաս հասցնեն»: ԱԳ փոխնախարարին միայն մնում էր այս բացահայտիչ գնահատականներին ի պատասխան ինչ-որ բաներ ասել տուրիզմի զարգացման եւ այլնի մասին…

 

Նախորդող հոդված` Mediamall.am: