Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի սրճարանում 36-ամյա զինված տղամարդը պատանդ էր վերցրել 12 մարդու:

 

Լրատվամիջոցների հաղորդմամբ, հանցագործը սպառնացել է պայթեցնել սրճարանը: Ըստ ոստիկանության տվյալի, տղամարդու մոտ բենզինով լի տարա է եղել:

 

Իրավապահների իրականացրած գրոհի շնորհիվ հանցագործը վնասազերծվել է, իսկ պատանդներն ազատ են արձակվել: Հայտնի է, որ չարագործն ազգությամբ քուրդ է, որն արդեն գործ ունեցել է իրավապահ մարմինների հետ: