Սիրիական արմատական «Նուսրայի ճակատ» (Ջաբհաթ ան Նուսրա) խմբավորումը, որ կապված է ահաբեկչական Ալ Քաիդայի հետ, հերքել է իր առաջնորդ Աբու Մուհամմեդ ալ Ջուլանիի սպանության մասին ԶԼՄ-ներում հայտնված լուրերը. տեղեկացնում է AFP-ն:

 

«Այն, ինչ հայտարարվել էր «Ջաբհաթ ան Նուսրայի» էմիրի սպանության մասին, սուտ է. մեջբերում է գործակալությունը խմբավորման ներկայացուցչի հայտարարությունը:

 

Ավելի վաղ Ջուլանիի սպանության վերաբերյալ լուրեր էին տարածվել սիրիական պետական հեռուստաընկերության միջոցով, որը հայտնել էր հյուսիսային Լաթաքիա քաղաքում նրան ոչնչացնելու մասին: Լուրը շուտով հեռացվել էր կայքից: