Քիչ առաջ մեկնարկեց «Հայոց համազգային շարժում» կուսակցության հիմնադիր համագումարը:

 

Ելույթով հանդես եկավ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

 

«Ժողովրդական խոսքի համաձայն' արդարությունն ունենում է երկու թամբ' արդարամիտը հեծնում է շիտակ ուղղությամբ, անարդարը' ուզած ուղղությամբ: Ես համոզված եմ, որ այն գործընթացը, որը դուք նորից սկսել եք, ոչ միայն քաղաքական է, այլև' արդար, բարոյական և շիտակ,- ասաց Արամ Սարգսյանը:

 

Վերջինիս խոսքերով՝ ՀՀՇ այս որոշումը նոր սկիզբ է, նաև' վերադարձ դեպի երրորդ հանրապետության ստեղծման ակունքները:

 

«Հանրապետություն» կուսակցությունը ռազմավարական, մարտավարական այս գործընթացների ճանապարհին ձեր դաշնակիցը և գործընկերն է' վստահ լինելով, որ բոլորիս նպատակը մեր երկրում իրական, համակարգային փոփոխությունների հասնելն է: Մենք բավարար ժամանակ ունեցել ենք միասին զրուցելու, ճանապարհներ նախապատրաստելու և հիմա եկել է գործելու ժամանակը»,-ասաց Արամ Սարգսյանը: