McDonald's ռեստորանային ցանցը մտադիր է խզել իր համագործակցությունը իր վաղեմի մատակարար Heinz կետչուպների արտադրության ներկայացուցչության հետ: McDonald's-ի և Heinz-ի համագործակցությունը շարունակվում էր արդեն 40 տարի: McDonald's-ը մեկ անգամ ևս ստիպված է եղել դիմել կետչուպի արտադրության այլ կազմակերպությունների, քանի որ վատ լոլիկի բերքի պատճառով Heinz-ը չի կարողացել լիովին ապահովել McDonald's-ի պահանջները: Սակայն այս անգամ մատակարարի ծառայություններից հրաժարվելու պատճառը Heinz-ի նոր ղեկավարությունն է. գրում է Ruvr.ru-ն:

 

«Կազմակերպության ղեկավարության կազմի փոփոխության պատճառով մենք որոշել ենք հրաժարվել մատակարարի ծառայությունից»,- մեջբերում է գործակալությունը McDonald's-ի ներկայացուցչի խոսքերը: