2013 թ. առաջին կիսամյակում ՀՀ դրամի՝ այլ արժույթների նկատմամբ փոխարժեքի տատանումների հետևանքով բանկային համակարգը, արտարժույթի վերագնահատման արդյունքում, ունեցել է 112 մլն դրամի վնաս (կամ ընդհանուր նորմատիվային կապիտալի 0.03%-ը), ընդ որում՝ արտարժույթի վերագնահատման արդյունքում վնաս է ունեցել 14 բանկ, իսկ օգուտ՝ 7 բանկ: Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ 2013թ. ֆինանսական կայունության հաշվետվությունում։ Միաժամանակ, բանկային համակարգը արտարժույթի առուվաճառքի գործառնություններից ապահովել է 6.8 մլրդ դրամի զուտ եկամուտ: