Ամփոփվել է «Առողջ մարմնում՝ առողջ հոգի» խորագրով անցկացվող՝ Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզների ամենամյա սպորտլանդիան։ Եզրափակիչ փուլը կայացել է Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։ Կենտրոն վարչական շրջանի՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի սաները սպորտլանդիայի փուլերի ընթացքում մրցել են ծրագրային՝ ցատկ տեղից, մաքոքավազք, վազք, փոխանցումավազք և պարանի ձգում վարժություններում:

 

Լավագույն միավորներով հաղթող է ճանաչվել համար 17 մանկապարտեզի թիմը:
Սպորտլանդիային մասնակից մանկապարտեզները ստացել են խրախուսական նվերներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն