Այսօր' հոկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են բեռնատար Գազելն ու «Դառոժնիկ» ՍՊԸ-ին պատկանող տրակտորը: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

 

Փաստի առթիվ ոստիկանության Վանաձորի բաժնի քննչական բաժանամունքում նյութեր են նախապատրաստվում: