Հայաստանի ազգային հավաքականի և Կարագանդայի «Շախտյորի» ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը հայտնվել է «Կայրաթի» ուշադրության կենտրոնում: Հայ ֆուտբոլիստին ցանկանում է իր թիմի շարքում տեսնել «Կայրաթի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը. տեղեկացնում է sports.kz-ը:

Հիշեցնենք, որ 25-ամյա Ղազարյանի տրանսֆերային իրավունքը պատկանում է Դոնեցկի «Մետալուրգին»: Ղազարյանը Կարագանդայի թիմ է տեղափոխվել ամռանը և մասնակցել է 3 հանդիպման:

«Կայրաթում» հանդես է գալիս ազգային հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ' Արթուր Եդիգարյանը: