Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածի ուղղությամբ այսօր ժամը 15.00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել: Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ զոհեր կամ վիրավորներ չկան:

 

«Ոչ մի լուրջ բան չկա: Մենք պատասխանել ենք, որից հետո հակառակորդի կրակոցները դադարել են: Անվտանգության համար Նոյեմբերյանի Բաղանիսի մոտակայքում միջպետական ճանապարհը փակել ենք»,-ասաց նա: