Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ի.Կուխտային և պաշտպանական հարցերով, ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Ա.Յարեմչուկին' ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման առիթով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ուկրաինական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաև նախանշվեցին համագործակցության հետագա զարգացման ուղիները: