Վրաստանի և Իսրայելի միջև լուծարվել է վիզային ռեժիմը: Ինչպես հինգշաբթի օրը լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, մնացել է կարգավորել միայն մի քանի դետալ:

 

«Իսրայելն արել է դա: Վիզային ռեժիմն այսուհետ լուծարված է, և վրացիները կարող են անարգել մեկնել Իսրայել»,-նշել է նա:

 

Այս տեղեկությունը հաստատել է նաև Իսրայելի փոխարտգործնախարար Զեև Էլկինը, ով պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում. գրում է Trend-ը: