Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրի նախագծի հերթական քննարկման օրակարգում ընդգրկված էր Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա լրամշակված տարբերակի քննարկումը։ Խորհրդի նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։

 

Նիստին ներկա խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն են տվել ներկայացված լրամշակված նախագծին: Նախագիծը, սահմանված կարգով, առաջիկայում կներկայացվի նաև հանրային քննարկման:

 

Առաջիկայում խորհրդի քննարկմանը կներկայացվի Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն