Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 6:1 հաշվով ջախջախեց «Շտուտգարտին»:

Հանդիպման 13-րդ րոպեին Կարիմ Հագին առաջ մղեց հյուրերին: Սակայն դաշտի տերերին հաջողվեց խոշոր հաշվով հաղթանակ տոնել:

Նախ 19-րդ րոպեին Սոկրատիս Պապաստատոպուլոսը հաշիվը դարձրեց 1:1, այնուհետև Մարկո Ռոյսը 22-րդ րոպեին դաշտի տերերին հաշվի մեջ առաջ մղեց: Երկրորդ խաղակեսում Կլոպի սաներին հաջողվեց ևս 4 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը՝ հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին (54, 56, 72):

Նշենք, որ Լևանդովսկուն երկրորդ գոլը հեղինակել հաջողվեց Մխիթարյանի գոլային փոխանցման շնորհիվ: Հանդիպման ավարտից 9 րոպե առաջ Օբամեյանգը 6-րդ գնդակը ուղակեց «Շտուտգարտի» դարպասը: