«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած տեսակետները միշտ պետք է կիսել: Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի` օրերս հրապարակված «Սերժ Սարգսյանի հրաժարականն այլընտրանք չունի» հոդվածին` նա ասել է. «Այն գաղափարը, որ այսօրվա իշխանությունները պետք է հրաժարական տան, մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, և այդ իմաստով, կարծում եմ' նույն խնդիրն ենք բարձրացնում»:

 

Newsbook.am-ի հարցին, թե արդյո՞ք «Ժառանգությունը» համաձայն կլինի նախագահ Տեր-Պետրոսյանի հոդվածում նշված առաջարկի համաձայն՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով Ազգային ժողովի կողմից Սերժ Սարգսյանի անձը և գույքը լիակատար անձեռնմխելիությամբ օժտել, ցրելու համար այն մտայնությունը, թե Սարգսյանի կամավոր հրաժարականը քաղաքական վենդետա է ենթադրում, Թևան Պողոսյանը պատասխանել է., որ եթե մարդիկ օրինախախտություն են թույլ տվել, պետք է պատասխանեն օրենքի առաջ:

 

«Ի վերջո, մենք երկիր ենք, ունենք մեր օրենքները, և բոլորս օրենքի առաջ հավասար ենք»,-ասել է պատգամավորը: