Ազգային ժողովում շարունակվում են 2014 թվականի բյուջեի քննարկումները:

 

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր ազգային ժողովում պարզաբանումներ տվեց Հայաստանում շաբաթ օրը զանգվածային հոսանքազրկման վերաբերյալ:

 

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն Արմեն Մովսիսյանից հետարքրքվեց, թե Իրանի հետ կապված վերջին վթարը ինչի՞ հետևանքն էր, որի արդյունքում հանրապետության մեծ մասը հոսանքազրկվել էր։

 

Պատգամավորի հարցին ի պատասխան' նախարարն ասաց. «Շաբաթ օրը' 10.24 րոպեին, Հայաստանի էներգահամակարգը մեկուսացվեց Իրանի համակարգից. մինչև այդ գտնվում էինք զուգահեռ աշխատանքի մեջ»,-ասաց Արմեն Մովսիսիյանը' հավելելով, որ Իրանի հետ Հայաստանը բավական մեծ քանակությամբ էլեկտրաէնէրգիայի փոխհոսքեր ունի, որոնց արդյունքում հնարավոր է լինում ավելի էժան էկելտրաէներգիա արտադրող կայանների հզորությունը օգտագործել:

 

Նախարարը նշեց, որ ատոմակայանը գտնվում է վերանորոգման և լիցքավորման փուլում: «Որպեզի լուրջ վթար չլինի, անջատել են էներգահամակարգը, ուղիղ երկու րոպե հետո' միացրել։ Իրանի համակարգը, քանի որ շատ հզոր համակարգ է, շուրջ երկու րոպե հետո նրանց մոտ միացավ, իսկ մենք միացանք մի փոքր ուշ, և որպեսզի անհարկի վթարներ չլինեն, մենք հոսանքազրկեցինք և աստիճաբար արդեն հզորություն տրվեց նախ անվտագության հետ կապված օբյեկտներին և հետո' սպառողներին։ Ամբողջ այս վերականգնման ժամկետը տևեց երեքուկես ժամ։ Ասեմ, որ հիմնականում բոլորը կատարվեց նորմատիվների սահմանում»,- ասաց Արմեն Մովսիսյանը: