Պետք է արձանագրենք, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում որևէ խնդիր չի լուծվում, բայց բոլոր պաշտոնյաները հայտարարում են, որ դա գերակա ոլորտ է: Այս մասին այսօր ԱԺ-ում 2014 թվականի բյուջեի նախագծի էկոնոմիկայի ոլորտին վերաբերող հատվածի քննարկման ժամանակ իր մտահոգությունն է հայտնել ԱԺ անկախ պատագամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

 

Վերջինիս հարցին, թե Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար կոնկրետ ինչ արտոնություններ կան` Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ասել է, որ այս պահին չի կարող ասել, թե ինչ է նախատեսված անել ոլորտում, բայց նաև ընդգծել, որ ՏՏ ոլորտում արտոնություններ չկան: 

 

Այնուհետ ԱԺ պատգամավորը հայտարարել է. «Ակնհայտ է, որ բարձր տեխնոլոգիաների բնագավառում որևէ կոնկրետ քայլ չեք առաջարկում, որպեսզի խթանենք դրա զարգացումը, բայց բոլոր բարձր ատյաններից հայտարարում ենք, որ դա գերակա ուղղություն է»:

 

Նախարարն ասել է, որ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի ունենա գերակա ուղղություն, նաև ավելացրել, որ ամբողջ աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կադրերի պակասը լուրջ խնդիր է: