Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ Արգինար-Քարակերտ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել Արգինար գյուղի բնակիչ, 25-ամյա Հովհաննես Մանուկյանը, Արմավիր քաղաքի բնակիչ, 34-ամյա Արսեն Վարդանյանը, Ռուսաստանի Դաշնության Սամարա քաղաքի բնակիչ, 2-ամյա Գևորգ Գասպարյանը, Իսկ ՌԴ Սամարա քաղաքի բնակիչ 30-ամյա Պետյա Գասպարյանը տեղում մահացել էր: Պարզվել է նաև, որ ավտոմեքենան վարել է Պ. Գասպարյանը:
Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Արգինար- Քարակերտ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում 22 LО 258 համարանիշի ավտոմեքնայի վարորդը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով' հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ֆոտոլրագրող տեղեկացրել էր, որ վթարի հետևանքով 1 հոգի մահացել էր, իսկ 3 հոգի, այդ թվում 2 –ամյա երեխան տեղափոխվել էին Արմավիրի բժշկական կենտրոն:
Վիրավորներից 3-ին հիվանդանոց էին տեղափոխել քաղաքացիները' 1-ին դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի և նույն դասակի հետաքննիչ Մհեր Հակոբյանի ուղեկցությամբ: Վթարի վայր էր ժամանել ոստիականության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի բաժնի քննիչը, ում կողմից, փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածն ու վիրավորները Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչներ են և հարազատական կապի մեջ են միմյանց միջև:
Տեսանյութն` այստեղ: