Այսօր' նոյեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերացի փողոցի թունելից դեպի Խանջյան փողոց ընկած ճանապարհահատվածում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության դիմաց, վրաերթ է տեղի ունեցել:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից շտապ դեպքի վայր են ուղղարկել 1-03 շտապօգնության հերթապահ բրիգադին և բժիշկներն օպերատիվորեն ժամանելով վրաերթի վայր, վրարեթի ենթարկված, Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ, 22-ամյա Առաքել Առքլյանին տեղափոխել են Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոն:

 

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցներնո ու ոտիկանության Երևան քաղաքի վարչության «կարմիր բերետները»: Պարզվել է, որ Ա. Առաքելյանը, երբ փորձել է իր անձնական օգտագործման ՎԱԶ 2106 մակնիշի 61 ՍՍ 420 համարանիշի ավտոմեքենայի անվադողը փոխել, վրաերթի է ենթարկվել Toyota Land Cruiser մակնիշի 99 RS 999 համարնիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի բնակիչ 31-ամյա Կարեն Հարությունյանի կողմից: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջինս փորձում էր ավտոմեքենայի վրայից հանել համարանիշները, ու մատաղացու գառան հայացք ընդունելով փորձում էր ոստիկաններին մոլորեցնել, որ վարորդն ինքը չի եղել:

 

Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը, ում հանձնարարականով վրաերթ կատարածի ավտոմեքենան տեղափոխվելու է ՃՈ հատուկ պահպանվող տարածք: