Մոնրեալի օդանավակայանում հրդեհվել է Կասաբլանկայից չվերթ իրականացնող Royal Air Maroc ավիաընկերության ինքնաթիռը: Միջադեպի հետևանքով վիրավորվել է 5 մարդ, նրանք հոսպիատալացվել են. գրում է Agence France-Presse-ը:

 

Ընդհանուր վիրավորների թիվը 7 է, սակայն նրանցից 2-ը հրաժարվել են հոսպիտալացվելուց:

 

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ի գիշերը: Հրդեհը բռնկվել է Boeing 767 օդանավի բեռնախցիկում:

 

Տարհանվել է 250 ուղևոր և օդանավի անձնակազմը: