Հնդակաստան. սա երկիր է, որը կստիպի ձեզ զգալ ավելի կենսուրախ, քան դուք երբևէ եղել եք: Երկիր, որը հարուստ մշակույթ ունի, բազմազան խոհանոց: Օրինակ` հնդկական Մակդոնալդսում ձեզ կառաջարկեն ուտել ոչ թե արագ սնունդ, այլ`Մախարադժա-մակ:

 

Բրիտանացի լուսանկարիչը, ով այցելել է Հնդկաստան, գեղեցիկ պատմություն է հյուսել իր լուսանկարներով: Ֆոտոսեսիայում զգացվում է խուճապ, տեղ-տեղ հիացմունք, իսկ երբեմն էլ` այս զգացումները միախառնվում են:

 

 

Եվ այսպես, բարի´ գալուստ Հնդկաստան.

 

 

Шок, восторг и паника! — это Индия, детка. Фото Индии (2)

Ավտոբուսով երթևեկելը այս երկրում չափազանց էժան է: Դրանք միշտ լեփ-լեցուն են, սակայն ավտոբուսների վիճակը նախանձելի չէ: Եթե նույնիսկ երթուղայինը այնքան մարդաշատ է, որ նստելու տեղ չկա, ապա հնդիկները, այնուամնեյանիվ, ձեզ համար տեղ կգտնեն, թեկուզ կանգնելու համար: Այդ մասին կարող եք չանհանգստանալ: Այս հարցում նրանք նման են մեզ` հայերիս:

 

 

Հնդկական հարսանիք.

Шок, восторг и паника! — это Индия, детка. Фото Индии (3)

 

 

Ցանկացած ճանապարհորդ կհավաստի, որ Հնդկաստանը շատ պարադոքսալ երկիր է: 
Միաժամանակ կարող եք տեսնել ժամանակակից կառույցներ, տեխնիկա, իսկ մի քանի րոպե անց մեկը ձեզ կառաջարկի թեյ` ձեռքի աշխատանքով պատրաստած բաժակով: Ի դեպ, այդ բաժակների պատրաստման ձևը անփոփոխ է մնացել մոտ հազար տարի:

Шок, восторг и паника! — это Индия, детка. Фото Индии (4)

 

 

Նույնիսկ աղքատներն այստեղ ժպտում և ուրախանում են.

Шок, восторг и паника! — это Индия, детка. Фото Индии (6)

 

 

 

Գանգեսը կամ Գանգան: Այս գետը համարվում է աշխարհում երկրորդ մեծության գետը: Հոգևոր տեսանկյունից այն ևս նշանակալի ազդեցություն ունի. վերջինիս առջև խոնարհվում են ինչպես աստվածուհու առջև:

Шок, восторг и паника! — это Индия, детка. Фото Индии (7)

Шок, восторг и паника! — это Индия, детка. Фото Индии (8)

Գանգայի մեջ մարդիկ լվացվում են, լվանում ատամները, լողանում են, լվացք են անում, այստեղ են գցում աղբի մնացորդները և այրված դիակները: 

 

 

 

Մի դեպք էլ տեղի ունեցավ Դելիի փողոցներից մեկում: Ինչ-որ մեկը մեզ վրա քարեր սկսեց շպրտել: Մեզ ասացին, որ ավելի լավ է  շտապ հեռանանք այդտեղից: 

Шок, восторг и паника! — это Индия, детка. Фото Индии (13)

 

 

 

Հնդիկ ժողովուրդը  պատկանում է չորս տարբեր ռասսայական խմբերի: Նրանք խոսում են 325 տարբեր լեզուներով: Դրանցից 15-ը պաշտոնական է համարվում, այդ թվում` անգլերենը: 

Шок, восторг и паника! — это Индия, детка. Фото Индии (15)

 

 

Այս աղջիկը ծածկել է դեմքը ոչ թե կրոնական նկատառումներից ելնելով, այլ որպեսզի պաշտպանի իրեն փոշուց և կեղտից: 

Шок, восторг и паника! — это Индия, детка. Фото Индии (23)

 

 

 

Փողոցներում չափից շատ մարդ կա, երթևեկությունը խցանումներով է ընթանում: Պատճառը` երթուղու շատությունն է: 

Шок, восторг и паника! — это Индия, детка. Фото Индии (30)

 

 

Կարնի Մատա անունով տաճարը հայտնի է  որպես առնետների տաճար: Այստեղ ավելի քան 20 հազար սև առնետ կա: Եթե ձեր մտքով անցնի նրանցից մեկին սատկացնել, ապա դուք ստիպված կլինեք մաքուր ոսկով փոխհատուցել: 

Шок, восторг и паника! — это Индия, детка. Фото Индии (31)

Шок, восторг и паника! — это Индия, детка. Фото Индии (32)

 

 

Որքան էլ զարմանալի է, Գանգայում դելֆիններ են բնակվում, չնայած գետի աղտոտվածությանը:

Шок, восторг и паника! — это Индия, детка. Фото Индии (43)

 

 

Այստեղ վառում են մարդկանց դիերը: Մոխիրը լցնում են Գանգայում: 

Шок, восторг и паника! — это Индия, детка. Фото Индии (44)

 

 

Հնդկաստանում դուք երբեք ձեզ միայնակ չեք զգա. օտարներն այստեղ շատ մոտ են ձեզ կանգնում: Սկզբում այն մի փոքր վանում է, սակայն որոշ ժամանակ անց այդ ամենը սկսում է գրավել: 

Шок, восторг и паника! — это Индия, детка. Фото Индии (45)

Шок, восторг и паника! — это Индия, детка. Фото Индии (37)

Шок, восторг и паника! — это Индия, детка. Фото Индии (29)

Шок, восторг и паника! — это Индия, детка. Фото Индии (27)

 

 

 

Պատրաստեց Նելլի Ալեքսանյանը