Նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում նստացույց հայտարարած Շանթ Հարությունյանն իր թիմակիցների հետ պատրաստվում էր հրապարակից երթով շարժվել մինչև նախագահական նստավայր: Երթի ընթացքում, ինչպես հայտնի է, բախում տեղի ունեցավ ոստիկանների և երթի մասնակիցների միջև, ոստիկանությունը բերման ենթարկեց տասնյակ քաղաքացիների: Ինչ էր տեղի ունեցել երթի ժամանակ եւ ինչպես է արձագանքել ոստիկանությունը. այս հարցերի շուրջ ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ, ով նոյեմբերի 5-ին մասնակցել է Շանթ Հարությունյանի նախաձեռնած երթին: