Չեմպիոնների լիգայում Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակից հետո Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է.

«Ինձ շատ ուրախացրեց իմ ֆուտբոլիստների կենտրոնացվածությունը: Առաջին րոպեներից մինչև վերջ մենք գտնվում էինք դորտմունդցիների ճնշման տակ, սակայն շատ լավ պաշտպանվեցինք և խուսափեցինք սխալներից: «Արսենալը» թիմային խաղ ցուցադրեց: Մեր պաշտպանությունը զգաց դուրտմունդցիների ողջ ուժը: Դորտմունդում նման հաղթանակը թանկ արժե: Համաձայնեք, ոչ բոլորն են ունակ ժամանել Դորտմունդ և հաղթել կարևոր խաղում»,-Վենգերի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: