Դերասան Վարդան Պետրոսյանը գտնվում է ձերբակալվածի կարգավիճակում: Այս պահին նրա հիվանդասենյակը հսկում են ոստիկանները: Տեղեկությունը Լուրեր.com-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Վարդան Պետրոսյանը գտնվում է կասկածյալի կարգավիճակում:

 

Երեկ նախաքննական մարմինը կայացրել էր դերասանին ձերբակալելու որոշում: Պետրոսյանի առողջական վիճակի վատթարացման հետևանքով երեկ վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բ/կ, որտեղ կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա, արյան հետազոտություններ։ Հիվանդն ունի նեղ մասնագիտական կոնսուլտացիայի կարիք։

 

Հետազոտությունն արդեն պետք է շարունակվի սթրես-կենտրոնում:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ի հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:

 

Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներից երկուսը' 16-ամյա Էդուարդն ու Էդգարը, մահացել են: