Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ ինքը նախանձում է մունիցիպալ քաղաքական գործիչներին, քանի որ նրանք զբաղվում են ամենահետաքրքիր և դժվարին աշխատանքով: Այդ աշխատանքները կապված են նաև մարդկանց կարիքների հետ: Այս մասին գրում է rambler.ru-ն՝ հղում անելով РИА Новости-ին:

 

«Այսօր մեր իշխանության մակարդակը առավելապես դեպի հասարակությունն է: Անկեղծ ասեմ, ես Ձեզ նախանձում եմ այդ առումով: Դա դժվար, բայց հետաքրքիր աշխատանք է, քանի որ դուք անմիջական կապ եք ունենում հասարակության և նրանում գտնվող մարդկանց հետ: Դուք առնչվում եք մարդկանց խնդիրների հետ, որոնք համապատասխան լուծում են պահանջում»,- ասել է ՌԴ նախագահ Պուտինը:

 

Նրա խոսքով' դա կոնկրետ աշխատանք է: Նա կոչ արեց քաղաքական գործիչներին առավել շատ շփվել մարդկանց հետ, ծանոթանալ նրանց խնդիրներին և փորձել դրանց լուծում տալ: