Նոյեմբերի 7-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ողնաշարի փակ վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 26-ամյա Գարեգին Պ.-ն:

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ոստիկաններին հայտնել էր, որ վնասվածքն ստացել է տանը վայր ընկնելու հետեւանքով:

 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 8-ին պարզվել է, որ Գարեգին Պ.-ի վարած «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան նոյեմբերի 7-ին Ղարիբջանյան-Ազատան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, բախվել ճամփեզրի քարերին եւ ստացել նշված վնասվածքը:

 

Կատարվում է նախաքննություն: