Այսօր' նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:50–ի սահմաններում Էջմիածին-Մարգարա- Վանաձոր ավտոճանապարհի Օշական գյուղի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ Սարգիս Մարտիրոսյանի վարած Nissan մակնիշի 090 ՈՍ 09 համարանիշի և Շիրակի մարզի Սիզավետ գյուղի բնակիչ Պետրոս Բերնեցյանի վարած ГАЗ 3110 ակնիշի 49 ՏԼ 749 համարանիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Ս. Մարտիրոսյանն ու նրա ուղևոր Նունիկ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողին բժշկական կենտրոնից հայտնել են, որ նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով Nissan-ի վարորդ Ս. Մարտիրոսյանը ոստիկանության Գյումրիի բաժնի պետն է, իսկ Ն. Գրիգորյանը' նրա կինն է: Վթարի պատճառը եղել է եղանակի մառախուղը, ու եթե վարորդները մեքենաները դանդաղ չվարեին, վթարը ավելի խոշոր կլիներ:

 

Վթարի պատճառը եղել է եղանակի մառախուղը, ու եթե վարորդները մեքենաները դանդաղ չվարեին, վթարը ավելի խոշոր կլիներ: Այս պահին վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները' վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի և դասակի Հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:

 

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Ստեփան Սուքիասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և ըստ ֆոտոլրագրողի, հնարավոր է նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հատուկ քննչական ծառայություն: