Ազգային ժողովը երեկ քննարկման դրեց Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցը:

 

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ՎՊ նախագահի պաշտոնում առաջադրել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը:

 

Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ ՀԱԿ-ը չի մասնակցի քվեարկությանը, «որպեսզի ՀՀԿ-ական կեղծարարներն ընդդիմության դեմ կեղտոտ խաղ չխաղան»:

 

Սակայն քվեարկությանը մասնկացել է նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ավելի շուտ քվեարկել էր նաև Հրանտ Բագրատյանը:

 

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ հարգանքով է վերաբերվում խմբակցության՝ քվեարկությանը չմասնակցելու որոշմանը, սակայն հավատարիմ է մնում իր սկզբունքներին: