Նոյեմբերի 12-ին' ժամը 06.40-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Բրյուսել-Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լիլիթ Բ.-ին, որը 2012 թ. մայիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 2-րդ մասի մեղադրանքով: